Կլոպ. Այս խաղից հետո ես բժշկի պետք է գնամ
10/04/2013 01:50
Նմանատիպ
Դորտմունդի «Բորուսսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը ևս անդրադարձել է քիչ առաջ ավարտված «Բորուսսիա»-«Մալագա» հանդիպմանը, որում իր սաները ֆանտաստիկ պայքարում 3:2 հաշվով առավելության հասան և նվաճեցին կիսաեզրափակիչ փուլի ուղեգիր: ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը մեջբերել է Կլոպի խոսքերը.
-Չեմ կարող բացատրել` ինչ է կատարվում իմ հոգում: Կարծես թե, ես պետք է բժշկի գնամ: Այնպիսի զգացողություն է, կարծես ոսկե մեդալներն ենք նվաճել:
Հետևեք մեզ նաև Telegram-ում