Մաքսվել. Ինձ համար «Բարսելոնայի» հետ խաղը կրկնակի կարևոր է

Մաքսվել. Ինձ համար «Բարսելոնայի» հետ խաղը կրկնակի կարևոր է

«ՊՍԺ»-ի պաշտպան Մաքսվելը խոսել է Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի պատասխան խաղում իր նախկին թիմի’ «Բարսելոնայի» հետ հանդիպման մասին: Հիշեցնենք’ կողմերի առաջին մրցավեճում գրանցվել է 2-2 հաշիվը:

-Առաջին խաղում գրանցված արդյունքը մեզ հնարավորություն է տալիս վստահ զգալ մրցակցի դաշտում: Հասկանում ենք, որ այդպիսի թիմի դեմ, որը այդքան երկար ղեկավարում է գնդակը, շատ դժվար կլինի, բայց մենք կփորձենք:

Ինձ համար այս խաղը առանձնահատուկ է: Մեր թիմի համար այս խաղը շատ բան է նշանակում, սակայն ինձ համար’ կրկնակի, քանի որ այստեղ շատ ընկերներ ունեմ ու շատ լավ հիշողություններ, տիտղոսներ, որոնք մենք միասին ենք նվաճել:

Սա եզակի հնարավորություն է, ու մենք ցանկանում ենք օգտագործել այն և դուրս գալ կիսաեզրափակիչ: Սա մեծ հաջողություն է «ՊՍԺ»-ի համար, ու մենք ուզում ենք այս ամենից սովորելը ամենը, ինչը հնարավոր է,- ասել է Մաքսվելը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում