Ֆալակոն մոտ է «Ման. Յունայթեդ» տեղափոխությանը

Ֆալակոն մոտ է «Ման. Յունայթեդ» տեղափոխությանը

Marca-ն հաղորդում է, որ «Ատլետիկոյի» առաջատար Ռադամել Ֆալկաոն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կտեղափոխվի «Մանչեսթեր Յունայթեդ»:

Աղբյուրի տեղեկությունների համաձայն, կողմերն արդեն սկսել են բանակցությունները: Հիշեցնենք, որ Ֆալկաոյի համար պայքարում էր նաև Մադրիդի «Ռեալը», սակայն «Ման. Յունայթեդի» ղեկավարությունն առաջ է անցել այդ պայքարում: Նշենք, որ Ռադամելի համար անգլիական ակումբը պատրաստվում է վճարել 55 մլն եվրո:

Հավելենք` կոլումբիացի ֆուտբոլիստի պայմանագիրը ներկայիս թիմի հետ ուժի մեջ է մինչև 2016 թվականը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում