Բապտիստա. «Մալագան» պարտվեց ոչ այն պատճառով, որ թույլ էր «Բորուսիայից»

Բապտիստա. «Մալագան» պարտվեց ոչ այն պատճառով, որ թույլ էր «Բորուսիայից»

«Մալագայի» կիսապաշտպան Ժուլիո Բապտիստան վստահ է, որ իր թիմը արժանի էր Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ դուրս գալուն, հաղորդում են գերմանական ԶԼՄ-ները:

Քառորդ եզրափակիչ «Բորուսիայի» դեմ պատասխան խաղում իսպանացիները պարտվեցին 2-3 հաշվով, սակայն «Մալագայի» բոլոր ներկայացուցիչները պնդում են, որ մրցավարները սխալմամբ են արձանագրել դորտմունդյան թիմի խփած երրորդ գնդակը:

-Մենք դուրս մնացինք մրցաշարից ոչ այն պատճառով, որ թույլ էինք մրցակցից: Պարզապես վերջնամասը մեզ համար անհաջող էր: Խաղի ընթացքում մենք մի շարք հնարավորություններ ստեղծեցինք ու 2-1 հաշվի ժամանակ վերահսկում էինք ընթացքը: Բայց սա ֆուտբոլ է, ու մենք պետք է կարողանանք նաև պարտվել: Ընդհանուր առմամբ, մենք շատ լավ խաղացինք Չեմպիոնների լիգայում,- ասել է բրազիլացի ֆուտբոլիստը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում