Կլոպ. Խաղերը մարդկանց հիշողության մեջ մնում են իրենց դրամատիզմի շնորհիվ

Կլոպ. Խաղերը մարդկանց հիշողության մեջ մնում են իրենց դրամատիզմի շնորհիվ

Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը համաձայնել նրա հետ, որ իր թիմը Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի «Մալագայի» հետ պատասխան խաղում չցուցադրեց իր լավագույն ֆուտբոլը, հաղորդում են գերմանական ԶԼՄ-ները:

-Այո, մեզ չհերիքեց անհրաժեշտ կրեատիվությունն ու հանգստությունը, ու «Բորուսիան» նույնիսկ լուրջ պահեր չունեցավ մրցակցի դարպասի մոտ: Սակայն խաղերը մարդկանց հիշողության մեջ մնում են ոչ թե ցուցադրած խաղի, այլ իրենց դրամատիզմի շնորհիվ: Մեծագույն հանդիպումները միշտ դրամատիկ ընթացք են ունեցել, որոնք չդիտելը ուղղակի անհնար է: Ես միշտ կպահեմ այս հանդիպումը իմ հիշողության մեջ,- ասել է Կլոպը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում