Բենիտես. Գրեթե անկասկած կվերադառնամ «Լիվերպուլ»

Բենիտես. Գրեթե անկասկած կվերադառնամ «Լիվերպուլ»

«Չելսիի» գլխավոր մարզիչ Ռաֆա Բենիտեսը «Լիվերպուլի» երկրպագուների հավաստիացրել է, որ մի գեղեցիկ օր անպայման կվերադառնա մերսիսայդյան ակումբ:

Հիշեցնենք’ իսպանացի մասնագետը նախկինում վեց տարի աշխատել է այնտեղ’ լիվերպուլցիների հետ 2004-05 մրցաշրջանում տիրանալով Չեմպիոնների լիգայի գավաթին:

Այժմ Բենիտեսը «ազնվականների» հետ է աշխատում, սակայն մրցաշրջանից հետո կհեռանա այնտեղից, քանի որ ակումբը նրան նոր պայմանագիր չի առաջարկելու: Սակայն մասնագետը իրեն հարմարավետ է զգում Պրեմիեր լիգայում:

-Ես գրեթե անկասկած կվերադառնամ «Լիվերպուլ»: Սակայն, դեռ չգիտեմ’ երբ: Իմ կինն ու աղջիկը դեռ ապրում են այնտեղ: Իմ գաղափարն այն է, որ մարզեմ պայքարող թիմ: Ու դա, շատ հնարավոր է, որ լինի Անգլիայից: Սպասենք ու կտեսնենք: Ամեն ինչ ինքնաբերաբար տեղի կունենա,- ասել է Բենիտեսը Marca-ին տված հարցազրույցում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում