Մոուրինյո. Կերկրպագեմ «ՊՍԺ»-ին, քանի որ «Բարսելոնայում» ընկերներ չունեմ

Մոուրինյո. Կերկրպագեմ «ՊՍԺ»-ին, քանի որ «Բարսելոնայում» ընկերներ չունեմ

«Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն, խոսելով Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում իր թիմի հնարավոր մրցակիցների մասին, նշել է, որ կցանկանար’ «ՊՍԺ»-ն հաղթեր «Բարսելոնային», հաղորդում են իսպանական ԶԼՄ-ները:

Հիշեցնենք’ փարիզյան ու կատալոնական թիմերի առաջին խաղում գրանցվել է 2-2 հաշիվը:

-Մեր մրցակիցներից կարող են լինել «Բորուսիան», և, հնարավոր է, «Բավարիան» կամ «Բարսելոնան»: Նրանք Եվրոպայի լավագույն ակումբներից են: Ես անձամբ կցանկանայի խաղալ «ՊՍԺ»-ի հետ, քանի որ Փարիզում ընկերներ ունեմ, իսկ «Բարսելոնայում»’ ոչ: Եվ ես գիտեմ, որ մեր ակումբի նպատակների մեջ չի մտնում թողնել պայքարը մրցաշարի կիսաեզրափակչից,- ասել է Մոուրինյոն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում