Խեդիրա. Օզիլը կարող է դառնալ աշխարհի ուժեղագույն ֆուտբոլիստներից մեկը

Խեդիրա. Օզիլը կարող է դառնալ աշխարհի ուժեղագույն ֆուտբոլիստներից մեկը

«Ռեալի» կիսապաշտպան Սամի Խեդիրան իսպանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում գովասանքի խոսքեր է ասել իր ակումբակից Մեսուտ Օզիլի հասցեին:

Գերմանացի խաղացողի կարծիքով, մադրիդյան թիմի 10 համարը հիանալի կարողություններ ունի:

-Մեսուտը բացառիկ ֆուտբոլիստ է: Ու ես դա չեմ ասում այն պատճառով, որ նա իմ ընկերն է: Օզիլը կարող է դառնալ աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկը, եթե ավելի արդյունավետ գործի: Կարծում եմ’ արդյունավետությունը միակ բանն է, որը չի հերիքում նրան: Նա շատ գեղեցիկ ու նպատակային փոխանցումներ է կատարում, սակայն հարկավոր է ավելի շատ հարվածել մրցակիցների դարպասին: Ես միշտ նրան ասում եմ այդ մասին,- ասել է Խեդիրան:

Հետևեք մեզ նաև Telegram-ում