«Ման. Սիթին» ու «Արսենալը» հետաքրքրված են Մբայե Նյանգով

«Ման. Սիթին» ու «Արսենալը» հետաքրքրված են Մբայե Նյանգով

Անգլիական երկու ակումբներ’ «Մանչեսթեր Սիթին» ու «Արսենալը», ցանկանում են պայմանագիր ստորագրել «Միլանի» հարձակվող Մբայե Նյանգի հետ:

Ինչպես հայտնում է Eurosport-ը, «ռոսսոներին» կարող է վաճառել իր հարձակվողին, որպեսզի տեղ բացի նույն դիրքում հանդես եկող «Սենտ-Էտյենից» Պիեր-Էմերիկ Օբամեյանգի համար:

Նշենք, որ 23-ամյա Օբամեյանգը արդեն 2007/2008 մրցաշրջանում հանդես է եկել «Միլանի» երիտասարդական թիմում, ինչից հետո վարձավճարով հեռացել է ակումբից: Ներկայիս թիմում նա անցկացրել է 31 խաղ ու դարձել 17 գոլի հեղինակ: Իսկ ահա Նյանգի հաշվին կա անցկացրած 16 հանդիպում ու ոչ մի խփած գնդակ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում