Սաբալետան ցանկանում է իր հոր համար հաղթել Անգլիայի գավաթը

Սաբալետան ցանկանում է իր հոր համար հաղթել Անգլիայի գավաթը

«Մանչեսթեր Սիթիի» արգենտինացի պաշտպան Պաբլո Սաբալետան նշել է, որ ցանկանում է հաղթել Անգլիայի գավաթը ու այն նվիրել իր հայր Խորխեին, ով շարունակում է վերականգնվել ավտովթարից հետո, որը տեղի է ունեցել մոտ երկու տարի առաջ: Ողբերգությունից մի քանի շաբաթ անց Սաբալետա-ավագը հայտնվել էր կոմայի մեջ:

-Եթե նա իրեն լավ զգա, կցանկանայի իրեն տեսնել եզրափակիչ խաղին: Ուզում եմ եզրափակիչ խաղում իմ ողջ ընտանիքին տեսնել մարզադաշտում: Երբ մենք կիսաեզրափակչում հաղթեցինք «Չելսիին», հայրս իրեն այդքան էլ լավ չէր զգում, ինչի համար էլ մարզադաշտ չեկավ, այլ խաղը դիտեց հեռուստացույցով; Նա օր օրի իրեն ավելի լավ է զգում ու դա ուրախացնող է: Միևնույն ժամանակ, Արգենտինայից 18-ժամյա թռիչքը նրան դեռ դժվարությամբ է տրվում,- ասել է Սաբալետան:

Հետևեք մեզ նաև Telegram-ում