Մուլին. Կտեսնեք` Ռունին մյուս մրցաշրջանում «ՊՍԺ»-ի խաղացող է լինելու

Մուլին. Կտեսնեք` Ռունին մյուս մրցաշրջանում «ՊՍԺ»-ի խաղացող է լինելու

Տրասնֆերը, որը անիրական էր թվում, կարող է ի վերջո կայանալ:

Անսպասելի հայտարարություն է արել «ՊՍԺ»-ի նախկին խորհրդական Միշել Մուլինը, ով փարիզյան ակումբում աշխատել է 2008 թվականին:

-Կարող եմ հավաստիացնել ձեզ, որ Ռունիի տեղափոխությունը «ՊՍԺ»’ արդեն որոշված հարց է: Դե կտեսնեք’ հաջորդ մրցաշրջանից Ռունին լինելու է «ՊՍԺ»-ի ֆուտբոլիստ,- ասել է Մուլինը ֆրանսիական հեռուստատեսության եթերում:

Հիշեցնենք’ Ռունիի’ Փարիզ տեղափոխության մասին լուրերը արդեն երկար ժամանակ է, ինչ շրջանառվում են: Սակայն ավելի վաղ «ՊՍԺ»-ի ղեկավարները հերքել էին, թե հետաքրքրված են անգլիացի խաղացողի ծառայություններով:

Այս պահին Ուեյնի տրանսֆերը գնահատվում է 25 մլն. ֆունտ: Նրա պայմանագիրը մանկունյական ակումբի հետ գործում է ևս երկու տարի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում