Porsche-ն հետաքրքրված չէ Ուեբբերի ծառայություններով

Porsche-ն հետաքրքրված չէ Ուեբբերի ծառայություններով

Վերջին շրջանում լուրեր էին շրջանառվում, իբրև Porsche-ի ղեկավարությունը ցանկանում է պայմանագիր առաջարկել «Ռեդ Բուլլի» ավտոարշավորդ Մարկ Ուեբբերին: Եղան նաև այնպիսի լուրեր, որոնց համաձայն պայմանագիրն արդեն իսկ ստորագրվել է:

Սակայն Porsche-ի մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է.

«Շրջանառվող լուրերը չեն համապատասխանում իրականությանը: Մարկ Ուեբբերը մեզ հետ հնգամյա պայմանագիր չի ստորագրել: Porsche-ն ունի 10 ավտոարշավորդից բաղկացած թիմ, ովքեր շատ լավ են կատարում իրենց ախատանքը»,-մեջբերված է Motorsport-ից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում