Ստրամաչոնին դեռ չի մտածում իր ապագայի մասին

Ստրամաչոնին դեռ չի մտածում իր ապագայի մասին

«Ինտերի» գլխավոր մարզիչ Անդրեա Ստրամաչոնին դեռ չի ցանկանում մտածել իր ապագայի մասին: Միլանյան ակումբի վերջին շրջանի անհաջող ելույթներից հետո, շատ են խոսակցություններն այն մասին, որ հաջորդ մրցաշրջանում թիմը նոր մարզիչ կունենա:

-Այս փուլում դեռ վաղ է գնահատական տալ թիմի խաղին և մարզչի աշխատանքին: Այդ մասին կարելի է խոսել ավելի ուշ: Հետո կտեսնենք` ինչ կլինի:

Չեմ կարծում, թե իմ ապագան վճռվելու վաղը: Ըստ իս, այդ որոշումը կկայացվի տարվա կտրվածքով թիմի գրանցած արդյունքներից,-մարզիչ խոսքերը մեջբերել է  Football Italia-ն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում