Մեսսին իրեն լավ է զգում և կմասնակցի կիսաեզրափակչին

Մեսսին իրեն լավ է զգում և կմասնակցի կիսաեզրափակչին

Կատալոնական mundodeportivo-ն հաղորդում է, որ «Բարսելոնայի» առաջատար Լեո Մեսսին այսօր կրկին բժշկական հետազոտության է ենթարկվել, որի արդյունքները դրական են և հուսադրող ակումբի երկրպագուների համար:

Պարբերականի հաղորդած տեղեկության համաձայն, բժիշկները փաստել են` արգենտինացին արագ տեմպերով է ապաքինվում դեռևս «ՊՍԺ»-ի հետ առաջին խաղում ստացած վնասվածքից և կկարողանա մասնակցել կիսաեզրափակիչ «Բավարիա»-«Բարսելոնա» հանդիպմանը:

Այս նորությունը մեծ ոգևորություն է առաջացրել «Բարսելոնայում», և բոլորը հույս ունեն Մեսսի հետ և նրա օգնությամբ նվաճեց Չեմպիոնների լիգայի եզրափակչի ուղեգիր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում