Զիդանը` «Յուվենտուսում» և «Ռեալում» (մաս 2-րդ)

Զիդանը` «Յուվենտուսում» և «Ռեալում» (մաս 2-րդ)

Հրապարակման առաջին մասին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ:

1996թ. Զիդանը տեղափոխվեց եվրոպական գրանդ ակումբներից մեկը’ Թուրինի «Յուվենտուս»։ Հենց այստեղ էլ նա գրանցեց իր կարիերայի գլխավոր նվաճումները։ Արդեն 1997-1998թ. Յազիդը իր թիմի հետ հռչակվեց Իտալիայի չեմպիոն, ապա նաև Ապենինյան թերակղզու սուպերգավաթակիր։ Իսկ խաղաշրջանի վերջում նա նվաճեց «Ոսկե Գնդակ» մրցանակը ու ՖԻՖԱ-ի վարկածով էլ դարձավ աշխարհի լավագույն ֆուտբոլիստ։

Այդքան հաջողություններից հետո Զիզուն դարձել էր թիմի առաջատարներից մեկը և շատ անսպասելի էր, երբ հայտնի դարձավ, որ նա պայմանագրի ավարտով պայմանավորված տեղափոխվում է Մադրիդի «Ռեալ»։

Զինեդին Զիդանը «արքայական ակումբ» տեղափոխվեց 2001թ. ռեկորդային 75մլն. եվրո գումարով։ Նա դարձավ «Գալակտիկոս» կոչվող թիմի անդամներից մեկը’Ռոնալդոյի, Ռոբերտո Կառլոսի, Ռաուլի, Դևիդ Բեքհեմի ու Լուիշ Ֆիգույի հետ միասին։ Զիզուն այստեղ նույնպես աչքի էր ընկնում իր կառուցողական խաղով։ Այդ մրցաշրջանում «Գալակտիկոսը» դարձավ Չեմպիոնների լիգայի հաղթող, իսկ ահա եզրափակիչում Կառլոսի փոխանցումից հետո «Բայերի» դարպասը գրավեց հենց Զինեդին Զիդանը ու այդ գոլը շատերի կարծիքով համարվում է ֆուտբոլի պատմության մեջ ամենագեղեցիկ գոլերից մեկը։

Իսկ արդեն 2002-2003թթ. Իսպանիայի առաջնությունում «բլանկոսները» վերադարձրեցին Իսպանիայի չեմպիոնի տիտղոսը։
Թեպետ այդ շրջանի «Ռեալի» աստղաբույլից դժվար է որևէ մեկին առանձնացնել, սակայն ֆրանսիացին իր վարպետությամբ և տաղանդով թանկագին հուշեր ու ակնթարթներ է թողել ակումբի պատմության մեջ և մադրիդիստների սրտերում:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում