Լևոն Հայրապետյանը այսօր նշում է ծննդյան 24-ամյակը

Լևոն Հայրապետյանը այսօր նշում է ծննդյան 24-ամյակը

Այսօր’ ապրիլի 17-ին, իր ծննդյան 24-րդ տարեդարձն է նշում Հայաստանի հավաքականի ու լեհական «Լեխիայի» պաշտպան Լևոն Հայրապետյանը:

Լևոնը իր կարիերան սկսել է գերմանական «Համբուրգ» ակումբում ու 2008-2010 թթ. այդ թիմի երկրորդ կազմում 7 հանդիպում է անցկացրել: Հետագայում նա կարճ ժամկետով տեղափոխվել է «Փյունիկ», իսկ 2011 թվականից իր ելույթներն է շարունակում լեհական «Լեխիա» ակումբի կազմում:

Նա մինչ ծանր վնասվածք ստանալը հանդիսանում էր այդ թիմի առանցքային խաղացողներից մեկը ու շարք վերադառնալուց հետո էլ, անկասկած, կշարունակի կարևոր դեր խաղալ այդ ակումբում: Հայաստանի հավաքականում էլ նա համարվում է հիմնական ձախ պաշտպանը ու ազգային թիմում հասցրել է անցկացնել արդեն 14 հանդիպում:

allSport.am-ը շնորհավորում է Լևոնին’ նախ և առաջ ցանկանալով վնասվածքից շուտափույթ ապաքինում, ինչպես նաև ֆուտբոլային ու անձնական այլ հաջողություններ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում