Հենրիխ Մխիթարյան. Ոչ ոքից չենք վախենում և ոչ ոքի չենք խղճալու

Հենրիխ Մխիթարյան. Ոչ ոքից չենք վախենում և ոչ ոքի չենք խղճալու

Հենրիխ Մխիթարյանը «Շախտյորի» պաշտոնական կայքին տված հարցազրույցում խոսել է Ուկրաինայի գավաթի խաղարկության «Կարպատների» հետ առաջիկա հանդիպման մասին:

-Հենրի՛խ, այս պահին «Կարպատները» առաջնությունում զբաղեցնում է ընդամենը 14-րդ հորիզոնականը, բայցև Լվովում «Շախտյորի» դեմ լավ պայքար մղեց: Ի՞նչ ես կարծում հյուրերն առանձնահատուկ մոտիվացված կլինեն: 

-Իհարկե, Գավաթի վերաբերյալ «Կարպատները» մեծ ակնկալիք ունի. նրանք մոտ են եզրափակչին: Սակայն եկեք չմոռանանք, որ մենք ես ցանկանում ենք «ոսկե դուբլ»` հաղթել ներքին երկու տիտղոսներն էլ: Դրա համար ամեն բան կանենք, որպեսզի հաղթենք: Մենք հարգում ենք մրցակցին, սակայն ոչ ոքից չենք վախենում և ոչ ոքի չենք խղճալու:

«Զարյայի» նկատմամբ տոնած խոշոր հաղթանակը չի՞ կարող թիմին թուլացնել առաջիկա խաղից առաջ:

-Գավաթը բոլորովին այլ մրցաշար է: Մենք գիտակցում ենք` ամենաչնչին սխալը կարող է թանկ արժենալ: Եթե առաջնությունում ուղղումների հնարավորություն կա, ապա այստեղ ոչ: Հույս ունեմ ամեն ինչ լավ կլինի, բայց մենք պետք է կենտրոնացված լինենք: «Կարպատների» հետ դժվար խաղ է սպասվում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում