Ագուորեն Twitter-ով ներողություն է խնդրում Լուիսից
17/04/2013 01:19
Նմանատիպ
«Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստ Սերխիո Ագուերոն ներողություն է խնդրում «Չելսիի» խաղացող Դավիդ Լուիսից Անգլիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչում կոպիտ խախտման համար: Հիշեցնենք, որ այդ դրվագի համար Ագուերոն անպատիժ մնաց:
-Ես կապ եմ հաստատել Դավիդ Լուիսի հետ և ներողություն խնդրել նրանից խաղի ժամանակ տեղի ունեցած համար: Դա պարզապես բնազդային ռեակցիա էր, որ չպետք է լիներ,-գրել է արգենտինացին Twitter-ում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում