«Արսենալը» նոր առաջարկ կանի «Սպորտինգի» դարպասապահի համար

«Արսենալը» նոր առաջարկ կանի «Սպորտինգի» դարպասապահի համար

«Արսենալը» մտադիր է ուժեղացնել թիմի դարպասապահական դիրքը:

Ըստ պորտուգալական ԶԼՄ-ների, լոնդոնյան ակումբը 12 մլն. եվրո է առաջարկել Լիսաբոնի «Սպորտինգի» դարպասապահ Ռուի Պատրիսիուի համար, բայց մերժում է ստացել: Իսկ ահա A Bola-ն տեղեկացնում է, որ անգլիական ակումբի ղեկավարությունը մտադիր է բարելավվել գործարքի պայմանները ու այս անգամ դարպասապահի համար առաջարկել արդեն 15 մլն. եվրո:

Բացի Պատրիսիուց, «Արսենալը» ուշադրությամբ հետևում է նաև Վիկտոր Վալդեսի ու Իկեր Կասիլյասի շուրջ ստեղծված իրավիճակին’ միաժամանակ չմոռանալով նաև «Լիվերպուլի» դարպասապահ Պեպե Ռեյնայի տարբերակը:

25-ամյա Պատրիսիուն այս մրցաշրջանում իր թիմի կազմում անցկացրել է 33 հանդիպում’ համարվելով «Սպորտինգի» անառարկելի հիմնական դարպասապահը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում