Նեյմար. Ես Մեսսիի երկրպագուն եմ

Նեյմար. Ես Մեսսիի երկրպագուն եմ

«Սանտոսի» հարձակվող Նեյմարը խոսել է իր նպատակների ու իրեն ոգեշնչող ֆուտբոլիստների մասին.

-Լինել լավագույնն աշխարհում` իմ նպատակը չէ: Ես պարզապես երջանիկ եմ, որ ֆուտբոլ խաղալու հնարավորություն ունեմ: 

Ես Եվրոպայի և Բրազիլիայի ֆուտբոլի մեջ տարբերություն չեմ տեսնում: Երևի միակ տարբերությունն այն է, որ Եվրոայում այն ավելի ուժային է: 

Մեսսին արտակարգ ֆուտբոլիստ է: Լավագույններից մեկն ում խաղը ես տեսել եմ: Կարող եմ ասել, որ ես Մեսսիի երկրպագուն եմ: 

Իսպանիայում լավ ֆուտբոլիստները շատ են: Ինձ շատ է դրու գալիս Չավին, Ինյեստան, Ֆաբրեգասը: 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում