Իսպանիայում պնդում են` «Ռեալը» հանուն Կասիլյասի պատրաստ է հրաժարվել Մոուրինյոյից

Իսպանիայում պնդում են` «Ռեալը» հանուն Կասիլյասի պատրաստ է հրաժարվել Մոուրինյոյից

Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը գիտի, որ ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն այս մրցաշրջանի ավարտից հետո հեռանալու է թիմից, հաղորդում են իսպանական ԶԼՄ-ները:

«Արքայական» ակումբում կարծում են, որ հաջորդ ֆուտբոլային տարում պորտուգալացին կգլխավորի «Չելսին» կամ «ՊՍԺ»-ն: Այս շաբաթ նա արդեն այցելել է Լոնդոն: Բացի այդ, իսպանական գրանդի ներկայացուցիչները համոզված են, որ առանց Մոոուրինյոյի թիմի ավագ Իկեր Կասիլյասը կկարողանա վերադառնալ հիմնական կազմ:

Հիշեցնենք’ մասնագետը նշել էր, որ չի պատրաստվում պահեստայինների նստարանին նստեցնել Դիեգո Լոպեսին, ով Կասիլյասի բացակայության ընթացքում իր խաղով շահել է մարզչի վստահությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում