«Ման. Սիթին» պատրաստ է 30 մլն. եվրո վճարել Էլ-Շաարավիի համար
26/04/2013 14:05
Նմանատիպ
«Մանչեսթեր Սիթիի» ղեկավարությունը պատրաստ է մեծ գումարներ ծախսել «Միլանի» ու Իտալիայի հավաքականի հարձակվող Ստեֆան Էլ-Շաարավիին ձեռք բերելու համար: Ինչպես հաղորդում է իտալական մամուլը, երիտասարդ խաղացողի համար «քաղաքայինները» պատրաստ են վճարել 35 մլն. եվրո: Նշվում է, որ նրա ձեռքբերմամբ հետաքրքրված է անձամբ գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին:
Հիշեցնենք’ ավելի վաղ տեղեկատվություն էր տարածվել այն մասին, որ «Նապոլիի» հարձակվող Էնդինսոն Կավանիին գնելու գործարքի մեջ «ռոսսոներին» պատրաստվում է ներգրավվել նաև Էլ-Շաարավիին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում