Արոնյանը սև խաղաքարերով առավելության հասավ ադրբեջանցի Մամեդյարովի նկատմամբ

Արոնյանը սև խաղաքարերով առավելության հասավ ադրբեջանցի Մամեդյարովի նկատմամբ

ԱՄՆ-ը ներկայացնող հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը Բուդապեշտում ընթացող Total Chess Pilot 2026 մրցաշարում հաղթել է ադրբեջանցի շախմատիստ Շահրիյար Մամեդյարովին։ Այս մասին հայտնում են մրցաշարի կազմակերպիչները։

Դիմակայության առաջին խաղային օրը Արոնյանը զիջել է 9։11 հաշվով, սակայն երկրորդ օրը կարողացել է փոխել խաղի ընթացքը և հաղթել 13,5։6,5 հաշվով։ Հանդիպման վերջնական հաղթողը որոշվել է լրացուցիչ պարտիայում, որտեղ Արոնյանը սև խաղաքարերով հաղթանակ է տարել։

Հաջորդ փուլում՝ 13-րդ տեղի համար պայքարում, Արոնյանի մրցակիցը կլինի Ուեսլի Սոն։ Նրանց հանդիպումը նախատեսված է նոյեմբերի 19–20-ին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում