Ֆերգյուսոնը Բրիտանիայի ամենահարուստ մարզիչն է
Նմանատիպ
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ սըր Ալեքս Ֆերգյուսոնը մնում է Մեծ Բրիտանիայում աշխատող ամենահարուստ մարզիչը: Չորրորդ ամենամյա վարկանիշը, որն ամբողջությամբ հրապարակվելու է ապրիլի 28-ին, Sunday Times-ում, հայտնում է, որ շոտլանդացու կարողությունը գնահատվում է 34 մլն. ֆունտ:
Հաջորդը «Սանդեռլենդի» նախկին մարզիչ Ռոյ Քինն ու «Արսենալի» ներկայիս գլխավոր մարզիչ Արսեն Վենգերն են’ 29 մլն.-ական ֆունտով:
«Քուինզ Պարկ Ռեյնջերսի» գլխավոր մարզիչ Հարի Ռեդնապը 9-րդ տեղում է’ 13 մլն.-ով: «Չելսիի» գլխավոր մարզչի պաշտոնակատար Ռաֆա Բենիտեսը, Անգլիայի հավաքականը գլխավորող Ռոյ Հոջսոնը, ինչպես նաև Մարտին Օնիլը ունեն 12 մլն.-ական ֆունտ:
Հաշվարկը կատարվել է հողի, գույքի, ինչպես նաև այլ ակտիվների միջոցով, ինչպիսիք են բաժնետոմսերը, բիզնեսնեսները, բանկային հաշիվները:
Հետևեք մեզ նաև Telegram-ում