Ադրբեջանը Կասպից ծովի ամենահիմնական աղտոտողներից է
Նմանատիպ
Անցած տարի Իրանի փոխնախագահի և Իրանի Կասպից ծովի էկոլոգիայի ինստիտուտի տնօրենի կողմիցխորը մտահոգություններ հնչեցին Կասպից ծովի բնապահպանական վիճակի մասին,որը ըստ նրանց հասել է կրիտիկական մակարդակի:Ռուսաստանը,Ղազախստանը և Ադրբեջանը մեղադրվեցին լճի աղտոտման և կենսաբանական ռեսուսների անխնա շահագործման համար, որտեղ հատկապես մեղադրվեցԱդրբեջանի Հանրապետությունը: Հայտնի է, որ Ապշերոնիթերակղզունհարող մերձակա ջրային տարածքներըև ծով լցվող Քուռգետիգետաբերանը հարող ջրային հատվածները հանդիսանում են Կասպից ծովի կենտրոնական, հարավային ևհարավ–արևմտյան մասիաղտոտման հիմնականօջախները:
Իրանի փորձերըօրակարգում պահելու Կասպիցծովի էկոլոգիականվիճակը հասկանալի է`նախ այս երկիրը իսկապես մտահոգված է բնական էկոհամակարգի պահպանմամբ,ինչպես նաև էկոլոգիական և սեյսմիկխնդիրները վերհանելով փորձում է խոչընդոտել տրանսկասպիան գազամուղի կառուցմանը: Նշենք, որԻրանից բացի Ադրբեջանին Կասպիցի աղտոտման համար մեղադրում են նաև մի շարք միջազգային բնապահպանական կազմակերպություններ,որոնց զեկուցագրերում ներկայացվում է նավթաարդյունահանմանարդյունքում,ինչպես նաև գյուղատնտեսության ևարդյունաբերության մյուս ճյուղերի`նավթաքիմիական, քիմիական ումետալուրգիական գործունեության արդյունքում Կասպից ծովի էկոլոգիական աղետալի վիճակը:
Սակայն Ադրբեջանը Ադրբեջան չէր լինի,եթե չփորձեր կամ ընդհանրապես չհերքեր այդ մեղադրանքները կամ չարդարանար`դրանք վերահասցեագրելովայլ երկրներին,հաճախ դրանք ուղեկցելով անհեթեթ,տիպիկ ադրբեջանական պրիմիտիվ և հիստերիկ մեկնաբանություններով:Պարզվում է,որ Իրանը մեղադրում է Ադրբեջանին այն պատճառով, որնախանձում է Ադրբեջանին իր սոցիալ–տնտեսական զարգացման և հաջող իրականացվող նավթային ազգային ստրատեգիայիհամար….. Համենայն դեպս այս միտքը պատկանում է Ադրբեջանի բնապահպանության և բնական ռեսուրսների նախարարության ղեկավար չինովնիկներից մեկին:
Հերքումների շարքիցպարզվում է,որ Ադրբեջանը ընդհանրապես չի աղտոտում Կասպից ծովը,այլ դա անում է Ռուսաստանը,որի տարածքով հոսող Վոլգա գետը Կասպից ծով է լցնում այդ ծովը աղտոտող վնասակար նյութերի95%–ը,ապա Ղազախստանը,որը լիճը աղտոտում է իր երկու գիգանտնավթի հանքավայրերի` Թենգիզի ևՔաշագանի շահագործման արդյունքում,ինչպես նաև այդ երկրների,Իրանի և Թուրքմենստանի ափամերձ բնակավայրերը,որոնք ջրային տարածքը աղտոտում են արդյունաբերական,կենցաղային և կոմունալ հոսքաջրերով:
Բացի այդ նշվում է,որ Ադրբեջանում ներկայումս կիրառվում են նավթի արդյունահանման արևմտյան առաջավոր տեխնոլոգիաներ,որի արդյունքում նավթամթերքներով աղտոտումը նվազագույնի է հասնում:Նշենք,որ իսկապես առաջավոր տեխնոլոգիաներ օգտագործվում են Ադրբեջանի նավթի և գազիհանքավայրերում (հիմնականում արևմտյան ընկերությունների կողմից, իսկԱդրբեջանի նավթային պետական ընկերությանSocar–իսարքավորումները հիմնականում հին են և մաշված),սակայն այդ տեխնոլոգիաները ավելի շուտմեծացնում են նավթի կորզման աստիճանը,իսկ բնապահպանական առումով դրանք վիճակը չեն բարելավում,այսպես օրինակ թե¢ հին տեխնոլոգիաներով,թե¢ նորով մեկ տոննաարդյունահանված նավթի հետ ծով է լցվումմոտ 5-8 կգ հումնավթ,որը տարեկան 50մլն տ. արդյունահանվող ադրբեջանական նավթիդեպքում կազմում էնվազագույնը 35-40 հազար տոննա: Դրան էլ ավելացած ցամաքային նավթահանքերից գետերով դեպի ծով հոսող ևս մի քանի տասնյակ հազար տոննա հում նավթը, տեխնիկական վթարներից արտանետումերը, ջրային ավազան լցվող հորատման լուծույթները և այլ վնասակար բաղադրիչները, վիճակը ավելի պատկերավոր կլինի:
Իսկ արդարացումների շարքից, գերիշխում է այս վարկածը` այոԱդրբեջանի տարածքից Կասպից ծովըիսկապես աղտոտվում է ծանր մետաղներով,քիմիական,ռադիոակտիվ, անօրգանականնյութերով և այլ վնասակարմիացություններով,ապա Ադրբեջանի մեղքը այստեղզրոյական է, քանիոր Կասպից լցվողգետերի աղտոտումը ունի տրանսսահմանային աղբյուր և դրամեղավորները հիմնականումՎրաստան ու Հայաստանն են, մի փոքր էլ Թուրքիան և Իրանը:Այսպես Վրաստանի տարածքում մինչ Ադրբեջան մտնելըՔուռը աղտոտվում Թբիլիսիում, ապաՌուսթավիի և Մարնեուլիիմետալուրգիական գործարանների արդյունաբերական թափոններով,ինչպես նաև Հայաստանից հոսող Դեբեդ և Աղստև գետերովտեղափոխվող հեղուկ արդյունաբերական թափոններով: Իսկ Արաքս գետը հիմնականումաղտոտվում է Հայաստանի կողմից:
Բնականաբար թե Վրաստանը,թե Հայաստանը երբեք չեն հերքել,որ այդ գետերը իսկապեսաղտոտվում են կենցաղային և արդյունաբերական թափոններով, քանի որ հեղուկ թափոններիջրհեռացման համակարգերը նախագծված և կառուցվածեն եղել խորհրդային տարիներին:Իսկ Հայաստանի բնապահպանության նախարարարությունը մի քանի անգամհայտարարել է,որ ադրբեջանցիների հայտարարվողտվյալները գերչափազանցված են և չեն համապատասխանում հայկական կողմի իրականացվող մոնիտորինգիտվյալների հետ, որոնք իրականացվում են միջազգային կազմակերպությունների հսկողության տակ:
Սակայն այստեղզավեշտալին այն է, որէկոլոգիական մշակույթիավանդույթներ չունեցողադրբեջանցիները,չգիտես ինչու համոզված են, որիրենց տարածքով անցնելով այդ գետերը բացարձակ չեն աղտոտվում:Մի կողմ թողնենք,որ նույն Արաքսը, որը սահմանային գետ է ևկենցաղային թափոններով աղտոտվում է նաև Թուրքիայի և Իրանի կողմից,ինչպես նաևաղտոտվում է Ադրբեջանի տարածքում,որտեղ գետիավազան են լցվում Նախիջևանի Ինքնավար Հանրապետության տարբերգործարաններիարդյունաբերական և կոմունալ հոսքաջրեր, ինչպես նաև տարատեսակ պեստիցիդներ և գյուղատնտեսական նշանակությանթափոններ:Իսկ Քուռը իր հերթին աղտոտվում է անցնելովադրբեջանական` Մինգեչաուր, Եվլախ, Սաբիրաբադ, Ալի Բայրամլի և Սալյան քաղաքներով, աղտոտվելով տարատեսակ վնասակար նյութերով: Քուռը աղտոտվում է իր մեջ լցվող այլ ադրբեջանական բնակավայրերից հոսող աղտոտված գետերով և առվակներով: Այնպես, որ հարց է թե ով է ավելի շատ իրականում աղտոտում Կասպից լցվող այս գետերը:
Այսպիսով Ադրբեջանը փորձելով խուսափել արտաքին մեղադրանքներից, միջազգային պարտավորություններից,ինչպես նաև թյուրիմացության մեջ գցելով սեփական ժողովրդին,մի քանի կլանների վերահսկողության տակ գտնվող տարբեր բնական ռեսուրսների` նավթի, խավիարի, թառափի և այլ ռեսուրսների անխնագերշահագործմամբ, զուգահեռաբարաղտոտում էիր ջրային, օդայինև ափամերձ ցամաքային տարածքերը: Միաժամանակ բյուջեիցմեծ քանակի փողեր դուրս գրելով,բնապահպանական միջոցառումների անվան տակ յուրացվում են հարյուր միլիոնների հասնող այդգումարները, առանց էական օգուտ տալով(օրինակ Արաքսի հունիփոփոխման ձախողված նախագիծը, հարյուրավոր ջրազտման կայանների կառուցումը, ջրապաշտպան ամբարտակների կառուցումը և այլն), շարունակելով հայտարարել թե էկոլոգիական վիճակը բարելավվում է, իսկ այդ ընթացքում Կասպից ծովի ադրբեջանական հատվածի նոր ջրային տարածքներ շարունակվում են հայտնվել նավթի ծածկույթի տակ, արդյունաբերական,քիմիական և կենցաղային կոյուղաջրերի մեծաքանակ ու մշտական հոսքը անընդհատ նվազեցնում է թթվածնի պարունակությունը ջրում, ամեն տարիկործանվում են հարյուր հազարավոր կենսատեսակներ:
Համենայն դեպս դա է վկայում նաև միջազգային բնապահպանական ինդեքսի`EPI–իգնահատականը Ադրբեջանի ընդհանուր էկոլոգիական իրավիճակի վերաբերյալ, հատկապեսջրայինռեսուրսների ազդեցությունը էկոհամակարգի վրա ցուցանիշը: Ըստ այդ ցուցանիշի այս երկիրը գտնվում է 132 երկրների ցանկում 127 տեղում` համարվելով ամենաթույլ գործունեություն և խոցելիություն ունեցող երկիր:
Սարգիս ՄԱՆՈՒԿՅԱՆ
Հետևեք մեզ նաև Telegram-ում