Տե՛ր կանգնենք մեր Անկախությանը. Արամ Մանուկյան

Տե՛ր կանգնենք մեր Անկախությանը. Արամ Մանուկյան

Անկախության հռչակագրի ընդունման օրն է:

Այս համազգային ու սրբազան տոնի առթիվ շնորհավորում եմ բոլորիս: Այս մասին գրել է ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը։

«Այն մեր ազատագրական շարժման հիմնական հաջողություններից մեկն է՝ մեր ազգային արժանապատվության դրսևորումը, որի ընդունումը հայ ժողովուրդը ողջունեց մեծագույն երջանկությամբ ու հպարտության զգացումով:

Ուզում է լինի Նիկոլը, ուզում է լինի որևէ բոլշևիկ, որևէ մեկը չի կարող պախարակել կամ մոռացության մատնել մեր երկրի ծննդականը:

Տե՛ր կանգնենք մեր Անկախությանը,

Տե՛ր կանգնենք մեր Անկախության Հռչակագրին»,- գրել է Մանուկյանը:

1990 թվականի օգոստոսի 23-ին Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդն ընդունեց Անկախության հռչակագիրը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում