Ալմագրոն ցանկանում է հաղթել Բարսելոնայի մրցաշարում

Ալմագրոն ցանկանում է հաղթել Բարսելոնայի մրցաշարում

Իսպանացի թենիսիստ Նիկոլաս Ալմագրոն, ով 6:3, 7:5 հաշվով հաղթել է արգենտինացի Խուան Մոնակոյին,ասել է.

-Խուանն այսօր շատ լավ խաղաց: Հիմա ես մտադրվել եմ հանգստանալ և վերականգնվել: Տեսնենք, թե ինչ կլինի վաղը կիսաեզրափակչում: Ես բարձրորակ թենիս եմ ցուցադրել, և դա է կարևորը: Կփորձեմ առաջին անգամ կարիերայումս Բարսելոնայի մրցաշարում դուրս գալ եզրափակիչ:

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում