Վան Պերսի. Միշտ հարգել եմ ու կհարգեմ «Արսենալի» երկրպագուներին
Նմանատիպ
«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ռոբին վան Պերսին խոստովանել է, որ հանգիստ կընդունի «Արսենալի» երկրպագուների դժգոհությունը իր նկատմամբ: Այսօր Անգլիայի նորընծա չեմպիոնների կազմում հոլանդացին կխաղա «Էմիրեյթսում»’ Պրեմիեր լիգայի 35-րդ տուրի շրջանակներում: «Կանոնիերների» երկրպագուները նրան թշնամական ընդունելություն են խոստանում, սակայն անձամբ ֆուտբոլիստը դրական զգացմունքներ ունի երկրպագուների նկատմամբ:
-Մարզադաշտի մթնոլորտը չի խանգարի ինձ: Ես միշտ հարգել եմ ու կհարգեմ «Արսենալի» երկրպագուներին: Նրանք սիրում են իրենց ակումբը, ու ես հասկանում եմ նրանց զգացմունքները: Խաղացողները, մարզիչները ու նույնիսկ ղեկավարները գալիս են ու գնում, իսկ երկրպագուները միշտ աջակցում են իրենց թիմին: Ես անհամբերությամբ եմ սպասում «Էմիրեյթսի» հանդիպմանը: Ես լավ հիշողություններ ունեմ այդ վայրից: Ինձ հաճելի կլինի տեսնել հին ընկերներիս,- ասել է վան Պերսին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում