«Կուբան» – «Զենիթ»` 2-2. Մարկոսը` երկու գոլային փոխանցման հեղինակ (տեսանյութ)

«Կուբան» – «Զենիթ»` 2-2. Մարկոսը` երկու գոլային փոխանցման հեղինակ (տեսանյութ)

Ռուաստանի առաջնության 26-րդ տուրում Կրասնոդարի «Կուբանը», որի կազմում հանդես են գալիս Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ Մարկոս Պիցելլին ու Արաս Օզբիլիսը, սեփական հարկի տակ մրցեց «Զենիթի» հետ:

Հանդիպման հաշիվը 6-րդ րոպեին հյուրերից բացել է Կոստանտին Զիրյանովը, սակայն 23-րդ րոպեին Դանիել Նիկուլաեն խփել է պատասխան գնդակը: Յոթ րոպե անց արդեն տանտերերը առաջ անցան հաշվի մեջ, իսկ գոլը հեղինակեց Իվելին Պոպովը: Այդուհանդերձ, 66-րդ րոպեին Լուչիանո Սպալետիի թիմը կարողացավ խուսափել պարտությունից’ շնորհիվ Դանիի խփած գնդակի’ 2-2:

Հայաստանի հավաքականի ներկայացուցիչ Մարկոսն այս խաղում իր թիմի մեկնարկային կազմում էր ու փոխարինվեց 70-րդ րոպեին: Նա հիանալի հանդիպում անցկացրեց ու մասնակցություն ունեցավ իր թիմի խփած գոլերում’ դառնալով գոլային փոխանցումների հեղինակ: Ինչ վերաբերում է Օզբիլիսին, ապա նա վնասվածքի պատճառով բաց թողեց հանդիպումը:

«Կուբան» 2-2 «Զենիթ»

Նիկուլաե (23), Պոպով (30) – Զիրյանով (6), Դանի (66)

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում