Ա Սերիա. «Յուվենտուսը» հաղթում է թուրինյան դերբիում. այլ արդյունքներ
Նմանատիպ
Իտալիայի Ա Սերիայում կայանում են 34-րդ տուրի հանդիպումներն ու այսօր անցկացվում է հանդիպումների մեծ մասը:
Տեղի ունեցավ թուրինյան դերբին, որի շրջանակներում մրցեցին «Տորինոն» ու «Յուվենտուսը»: Այս խաղում հաշիվը երկար ժամանակ չէր բացվում ու միայն 86-րդ րոպեին խփվեց առաջին գնդակը, որի հեղինակը դարձավ Արթուրո Վիդալը: 90-րդ րոպեին էլ վերջակետը դրեց Կլաուդիո Մարկիզիոն: Անտոնիո Կոնտեի թիմը վաստակեց 80 միավոր ու շարունակում է վստահորեն գլխավորել մրցաշարային աղյուսակը:
Շարունակում է անկայուն ելույթներ ունենալ «Ինտերը», որն այս տուրում մրցակցի հարկի տակ ուժերը չափեց «Պալերմոյի» հետ: Անդրեա Ստրամաչիոնիի թիմը 10-րդ րոպեին Յոսիպ Իլիչիչի խփած գոլի արդյունքում նվազագույն հաշվով պարտություն կրեց ու շարունակում է մնալ 53 միավորով:
Իսկ ահա «Ռոման» համոզիչ ելույթ ունեցավ ու «Օլիմպիկո» մարզադաշտում 4-0 հաշվով ջախջախեց «Սիենային»: Հեթ-տրիկի հեղինակ դարձավ Պաբլո Օսվալդոն, ևս մեկ անգամ աչքի ընկավ Էրիկ Լամելան: Հռոմեացիները վաստակեցին 55 միավոր ու աղյուսակում շրջանցեցին «Ինտերին»:
Ահա մյուս արդյունքները.
«Պարմա» 0-0 «Լացիո»
«Սամպդորիա» 0-3 «Ֆիորենտինա»
«Կիևո» 0-1 «Ջենոա»
Հետևեք մեզ նաև Telegram-ում