Բենզեման չի հեռանա «Ռեալից»

Բենզեման չի հեռանա «Ռեալից»

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեմայի գործակալ Կարիմ Ջազիրին հայտարարել է, որ ֆրանսիացին չի պատրաստվում հեռանալ «արքայական» ակումբից: Calciomercato-ն մեջբերել է Բենզեմայի խոսքերը.

-Շշուկները մեկնաբանելը` ժամանակի անտեղի վատնում է: Բազմիցս նշել եմ` Բենզեման չի հեռանա Մադրիդից: Ես անգամ հոգնել եմ կրկնել դա: Բենզեմայի` «Ռեալից» հեռանալը չի էլ քննարկվում:

Նշենք, որ ավելի վաղ եվրոպական մամուլում տեղեկություններ էին հրապարակվում, որոնց համաձայն Բենզեմայի ծառայություններով լրջորեն հետաքրքրված են «Յուվենտուսը» և «ՊՍԺ»-ն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում