Մյուլլեր. Գյոթցեն «Ռեալի» ու «Բարսելոնայի» փոխարեն ընտրեց «Բավարիան»
Նմանատիպ
«Բավարիայի» կիսապաշտպտան Թոմաս Մյուլլերը ողջունում է Մարիո Գյոթցեի տրանսֆերը, ով նոր մրցաշրջանից հանդես կգա մյունխենյան ակումբում: «Բորուսսիայի» ներկայիս ֆուտբոլիստի տրանսֆերը գնահատվել է 37 մլն. եվրո:
-Դա սուպեր գործարք է «Բավարիայի» համար: Երբ հնարավորություն կա գնելու այդ մակարդակի ֆուտբոլիստի, ինչպիսին Մարիոն է, պետք է օգտագործել այն:
Չնայած, անկեղծ ասած, ես մի փոքր զարմացել էի այդ նորությունից, քանի որ գիտեի Գյոթցեի տրանսֆերային արժեքի չափը: Միևնույն ժամանակ, ես շատ ուրախ եմ, որ նա խաղալու է մեր թիմում: Նրան լավ եմ ճանաչում Գերմանիայի հավաքականից:
Սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ թոփ-մակարդակի խաղացողների համար մեր ակումբը կարիերան շարունակելու գրավիչ տարբերակ է: Մարիոն չընտրեց «Ռեալը», «Բարսելոնան» կամ Պրեմիեր լիգան: Փոխարենը որոշեց տեղափոխվել «Բավարիա»,- ասել է Մյուլլերը TZ-ին տված հարցազրույցում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում