Տիտո Վիլանովան նորից կմեկնի Նյու-Յորք

Տիտո Վիլանովան նորից կմեկնի Նյու-Յորք

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Տիտո Վիլանովան կմեկնի Նյու-Յորք, որտեղ բժշկական հետազոտություն կանցնի:

-Երկուշաբթի ես կմեկնեմ Նյու-Յորք, որտեղ բժշկական մի քանի թեստեր կանցնեմ: Բարսելոնա կվերադառնամ միայն հինգշաբթի,- հետխաղյա մամուլի ասուլիսում ասել է մասնագետը:

Հիշեցնենք’ տարվա սկզբում 44-ամյա իսպանացին Միացյալ Նահանգներում երկու ամիս անցկացրեց, որտեղ բուժվում էր թքագեղձի քաղցկեղից:

-Չեմպիոնական տիտղոսը նվաճելու համար մեզ մնացել է երկու միավոր վաստակել: Մենք պետք է անպայման անենք դա, քանի որ «Ռեալը» վերջին ժամանակներս միավորներ չի կորցնում: Իսպանիայի առաջնությունում հաղթանակը միշտ էլ դժվարությամբ է տրվում,- ավելացրել է մասնագետը:

Ավելացնեք’ մաթեմատիկորեն թիմը կարող է չեմպիոն հռչակվել արդեն չորեքշաբթի, եթե «Ռեալը» չկարողանա հաղթել «Մալագային»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում