Ինյեստայի հայր. Մոուրինյոն չունի ո՛չ ամոթ, ո՛չ հարգանք

Ինյեստայի հայր. Մոուրինյոն չունի ո՛չ ամոթ, ո՛չ հարգանք

«Բարսելոնայի» կիսապաշտպան Անդրես Ինյեստայի հայր Խոսե Անտոնիո Ինյեստան խիստ քննադատության է ենթարկել «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին, հաղորդում է իսպանական մամուլը:

Հիշեցնենք’ պորտուգալացի մասնագետը Ինյեստային խորհուրդ էր տվել մտածել այն մասին, թե ինչպես է խաղում իր թիմը առանց Լիոնել Մեսսիի: Մոուրինյոն այսպիսի պատասխան է տվել այն բանից հետո, երբ իսպանացի կիսապաշտպանը «Արքայական» ակումբում Կասիլյասի շուրջ տիրող իրավիճակը անհասկանալի էր անվանել: Վերջինս խաղային պրակտիկա չի ստանում, քանի որ Մոուրինյոն վստահում է Դիեգո Լոպեսին:

-Մոուրինյոն չունի ո՛չ ամոթ, ո՛չ հարգանք մարդկանց նկատմամբ: Իմ որդին չի տվել նրա անունը: Անդրեսը խոսել է Իկերի մասին, ում հետ ընկերական հարաբերություններ ունի: Իսկ Մոուրինյոն միշտ կոնֆլիկտ է ստեղծում: Մադրիդիզմը աջակցում էր նրան, բայց շուտով նրանք իմացան, թե իրականում ով է նա: Նա իրեն բացահայտեց այնպիսի մարդու հետ խնդիրներ ունենալով, ինչպիսին Կասիլյասն է: Եթե այսպիսի բան տեղի ունենար Անգլիայում կամ Գերմանիայում, նրան արդեն վաղուց հեռացրած կլինեին,- ասել է Խոսե Անտոնիո Ինյեստան:

Հետևեք մեզ նաև Telegram-ում