Մորոզովա.Շարապովային խանգարում է հոգեբանական պատնեշը
13/05/2013 18:00
Նմանատիպ
ԽՍՀՄ հայտնի թենիսիստուհի Օլգա Մորոզովան championat.com-ին տված հարցազրույցում խոսել է Մարիա Շարապովայի և Սերենա Ուիլյամսի խաղի մասին:
-Անձամբ ինձ շատ է ուրախացնում Շարապովայի խաղը: Բայց Սերենայի հետ հանդիպումների ժամանակ նա ոչ մի կերպ չի կարողանում միացնել իր թենիսային առանցքային ասպեկտները, որպեսզի դիմադրի Ուիլյամսի գրոհներին: Մաշան այնքան շատ է աշխատում, ակտիվ պատրաստվում խաղին, որ երբեմն հոգեբանորեն ընկճվում է: Նրան խանգարում է հոգեբանական պատնեշը, քանզի Մաշան կարող է հավասար խաղ ցուցադրել Սերենայի հետ խաղալիս:
Հետևեք մեզ նաև Telegram-ում