Տիագու Սիլվան ու Իբրահիմովիչը չեն հեռանա «ՊՍԺ»-ից
19/05/2013 15:30
Նմանատիպ
«ՊՍԺ»-ի սպորտային տնօրեն Լեոնարդոն նշել է, որ պաշտպան Տիագու Սիլվան ու հարձակվող Զլատան Իբրահիմովիչը, որոնց ծառայություններով համապատասխանաբար հետաքրքրվում են «Բարսելոնան» ու «Յուվենտուսը», չեն լքի փարիզյան թիմը: Հիշեցնենք’ շվեդ հարձակվողն ու բրազիլացի պաշտպանը Ֆրանսիա են տեղափոխվել իտալական «Միլանից»: Տրանսֆերների ընդհանուր արժեքը կազմել է 65 մլն. եվրո:
-Տիագու Սիլվան ոչ մի տեղ չի հեռանում: Դա անհնար է: Ինչ վերաբերում է Իբրային, ապա նա կմնա 100%-ով,- Լեոնարդոյի խոսքերը մեջբերում են ֆրանսիական ԶԼՄ-ները:
Հետևեք մեզ նաև Telegram-ում