«Ինտերի» պաշտպանը` «Յուվենտուսի» դիտակետում
23/05/2013 01:01
Նմանատիպ
«Ինտերի» կենտրոնական պաշտպան Անդրե Ռանոկիայի անունը վերջերս ԶԼՄ-ները շատ էին կապում «Յուվենտուսի» հետ:
FIFA-ի գործակալ Ռոբերտո Ամատուչչին նշել է, որ իր կարծիքով «Յուվենտուսը» չի հրաժարվի Ռանոկիային իր կազմում տեսնելու մտքից.
-Ես կարծում եմ, որ «Յուվենտուսը» լուրջ քայլեր կանի Ռանոկիային ձեռք բերելու գործում: Այդուհանդերձ, համոզված եմ, որ «Ինտերը» հեշտությամբ չի հրաժարվի պաշտպանի ծառայություններից,-ասել է գործակալը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում