«Ռեալը» Բեյլի համար առաջարկում է 70 մլն. եվրո

«Ռեալը» Բեյլի համար առաջարկում է 70 մլն. եվրո

Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը շարունակում է ջանքեր գործադրել, որպեսզի թիմի կազմը համալրի «Տոտենհեմի» առաջատար Գարեթ Բեյլով: Ըստ անգլիական ԶԼՄ-ների’ իսպանական գրանդը ուելսցի աստղի համար առաջարկել է 70 մլն. եվրո: «Արքայական» ակումբում լավ նշան են համարում, որ Բեյլը իր ակումբի հետ չի երկարաձգել պայմանագիրը, ու ցանկանում է ավարտել տրանսֆերը մինչև հունիսի 15-ը:

Հիշեցնենք’ Բեյլի գործակալ Ջոնաթան Բարնետը ավելի վաղ նշել էր, որ իր հաճախորդը կարող է ավելի թանկ արժենալ մադրիդցիներին, քան Նեյմարը’ «Բարսելոնային»: Նա նաև նշել էր, որ ուելսցին իր կարողություններով գերազանցում է բրազիլացի ֆուտբոլիստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում