Մոուրինյոն ցանկանում է վաճառել Տորրեսին ու Մատային

Մոուրինյոն ցանկանում է վաճառել Տորրեսին ու Մատային

«Չելսիի» նորանշանակ գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հույսեր չի կապում հարձակվող Ֆերնանդո Տորրեսի ու կիսապաշտպան Խուան Մատայի հետ, հաղորդում է իսպանական մամուլը:

Ըստ աղբյուրի տեղեկությունների’ պորտուգալացի մասնագետը ակումբի սեփականատեր Ռոման Աբրամովիչին խնդրել է այս երկու իսպանացիներին տրանսֆերի հանել: Մոուրինյոն արդեն սկսել է նոր մրցաշրջանում թիմի կազմի ձևավորման գործընթացը: Ավելի վաղ տեղեկացվում էր, որ «Ռեալի» նախկին մարզիչը ցանկանում է իր թիմում տեսնել «Ֆիորենտինայի» հարձակվող Ստեֆան Յովետիչին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում