Նավաս. «Սիթի» տեղափոխվելու որոշումը կայացրել էի դեռ չորս ամիս առաջ

Նավաս. «Սիթի» տեղափոխվելու որոշումը կայացրել էի դեռ չորս ամիս առաջ

«Մանչեսթեր Սիթիի» նորեկ Խեսուս Նավասը խոսել է Անգլիա տեղափոխվելու իր որոշման մասին: «Սևիլյայի» կազմում անցկացնելով 10 տարի’ Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնը որոշել է կարիերան շարունակել Մառախլապատ Ալբիոնում:

-Սա հիանալի հնարավորություն է ինձ համար, ու կարծում եմ’ բոլոր կողմերը շահում են իմ տեղափոխությունից: «Մանչեսթեր Սիթի» տեղափոխվելու որոշումը կայացրել էի դեռ չորս ամիս առաջ:

Պրեմիեր լիգայում շատ արագ ֆուտբոլ է, իսկ «Սիթին»’ բարձրակարգ ակումբ: Ես իսկապես ցանկանում էի այստեղ հանդես գալ: «Սիթին» արեց այն, ինչ անհրաժեշտ էր, ու ես շատ գոհ եմ դրանից,- ասել է իսպանացին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում