«Լևանտեն» մնացել է առանց մարզչի

«Լևանտեն» մնացել է առանց մարզչի

Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ իսպանական «Լևանտեի» սպորտային տնօրեն Մանոլո Սալվադորը հայտարարել է, որ ակումբը չի երկարաձգելու գլխավոր մարզիչ Խուան Իգնասիո Մարտինեսի հետ պայմանագիրը: Սալվադորը նշել է, որ այս որոշումն իր կարիերայում բարդագույններից է եղել:

Ակումբի գլխավոր մարզչի պաշտոնի թեկնածուներից է Խոակին Կապարրոսը, ով աշխատել է «Սևիլյայում», «Դեպորտիվոյում» և «Ատլետիկում»:

 

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում