Կավանիին չկողմնորոշվելու դեպքում գլխատում է սպասվում :)
23/06/2013 20:46
Կարդացեք նաև
Իտալական «Նապոլիի» նախագահ Աուրելիո դե Լաուրենտիսը հայտարարել է, որ թիմի հարձակվող Էդինսոն Կավանիի ապագայի մասին հստակ տեղեկություններ կլինեն մեկ ամսվա ընթացքում: Radio Rai-ի եթերում նա բավականին կտրուկ է արտահայտվել` ասելով.
-Վստահում եմ Կավանիին: Նա իսկական տղամարդ է: Կարծում եմ` Կավանին կմնա «Նապոլիում», բայց եթե որոշել է հեռանալ, ապա դա պետք է անի մինչև հուլիսի 20-ը: Հակառակ դեպքում ես կկտրեմ նրա գլուխը:
Աղբյուրը` As:
Հետևեք մեզ նաև Telegram-ում