Տիագոն «Ման. Յունայթեդում» տարեկան կվաստակի 7 մլն. եվրո
30/06/2013 13:48
Կարդացեք նաև
«Մանչեսթեր Յունայթեդը» համաձայնեցրել է «Բարսելոնայի» կիսապաշտպան Տիագո Ալկանտարայի անհատական պայմանագրի պայմանները:
Իսպանիայի երիտասարդական հավաքականի 22-ամյա ավագի’ Անգլիա տեղափոխության դեպքում նա շաբաթական կվաստակի 140 հազար եվրո, ինչը երեք անգամ ավելին է կատալոնական ակումբում նրա ներկայիս աշխատավարձից, հաղորդում է Goal.com-ը:
Ըստ աղբյուրի’ «Յունայթեդում» վստահ են, որ իրենց կհաջողվի այս միջմրցաշրջանում 18 մլն. եվրոյով ձեռք բերել Ալկանտարային:
Սակայն եթե գործարքը ձախողվի, ապա օգոստոսի 1-ից Տիագոյի հրաժարագինը նորից կկազմի 90 մլն. եվրո:
Հետևեք մեզ նաև Telegram-ում