Բալոտելլին փոխել է մարզահագուստի համարը
05/07/2013 20:57
Կարդացեք նաև
«Միլանի» հարձակվող Մարիո Բալոտելլին որոշել է փոխել մարզահագուստի համարը: Այսուհետ իտալացին հանդես կգա 9 համարի մարզահագուստով:
Նշենք, որ այս խաղահամարը նախկինում պատկանում էր Ալեշանդրե Պատոյին, ով հունվարին տեղափոխվեց «Կորինտիանս»:
Հավելենք, որ Մարիո Բալոտելլին «Միլանի» կազմում հասցրել է 13 խաղի ընթացքում 12 գոլի հեղինակ դառնալ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում