17
+9°C
Fonte de dados meteorológicos: Campo Grande 30 days weather

«Սպարտակը» հաղթեց «Ուրալին». Հայ ֆուտբոլիստները մասնակցեցին խաղին (տեսանյութ)

«Սպարտակը» հաղթեց «Ուրալին». Հայ ֆուտբոլիստները մասնակցեցին խաղին (տեսանյութ)

Ռուսաստանի առաջնության երկրորդ տուրում Մոսկվայի «Սպարտակը» հյուրընկալվելիս հաղթանակ տոնեց առաջնության նորեկ «Ուրալի» նկատմամբ: Հանդիպման գոլերը 51-րդ և 90-րդ րոպեներին, համապատասխանաբար, խփեցին Մակգիդին և Էմենիկեն:

Նշենք, որ Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներ Էդգար Մանուչարյանը, Արթուր Սարկիսովը և Յուրա Մովսիսյանն իրենց թիմերի մեկնարկային կազմերում էին: 62-րդ րոպեին Մովսիսյանին փոխարինեց Էմենիկեն, 73-րդ րոպեին Սարկիսովի փոխարեն խաղադաշտ դուրս մտավ Սերդերովը, իսկ 80-րդ րոպեին Մանուչարյանին փոխարինեց Լունգուն:

«Ուրալ»-«Սպարտակ»-0:2

Հավելենք, որ այս խաղից հետո «Սպարտակն» ունի 6, իսկ «Ուրալը» 1 միավոր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում