«Բորուսսիայի» ավագը նույնն է մնում
25/07/2013 19:39
Նմանատիպ
Դորտմունդի «Բորուսսիայի» կիսապաշտպան Սեբաստիան Կելը նորից ընտրվել է որպես թիմի ավագ` գալիք մրցաշրջանի համար:
Յուրգեն Կլոպը շարունակում է վստահել 33-ամյա ֆուտբոլիստին և հույսեր է կապում նրա փորձառության հետ: Կելը դորտմունդյան ակումբում առաջին անգամ ելույթ ունեցավ 2002-ին: Մինչև հիմա նրանց կազմում 234 խաղ է անցկացրել ու 19 գոլի հեղինակ դարձել:
Հետևեք մեզ նաև Telegram-ում