Սանկտ-Պետերբուրգում բացվել է «Բորատինսկիների Կազանը. Ոսկե դար-Արծաթե դար» ցուցահանդեսը
04/04/2012 10:26
Նմանատիպ
Մարտի 30-ին Սանկտ-Պետերբուրգում Ա.Ս. Պուշկինի թանգարանում մեծ հանդիսությամբ բացվեց «Բորատինսկիների Կազանը. Ոսկե դար-Արծաթե դար» ցուցահանդեսը, որի մի բաժինը նվիրված էր իշխանուհի Աննա Աբամելիք-Լազարևային:
ԱԳՆ մամլո ծառայության հաղորդմամբ՝ միջոցառման կազմակերպիչներն էին Սանկտ-Պետերբուրգի կառավարությունը, Թաթարստանի մշակութի նախարարությունը, Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը` ՀՀ մշակույթի նախարարության օժանդակությամբ:
Միջոցառմանն ելույթի խոսքով հանդես եկավ Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Վարդան Հակոբյանը, ընթերցվեց ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի ողջույնի խոսքը:
Նույն օրը` երեկոյան, Մ.Ի.Գլինկայի անվան ֆիլհարմոնիայի դահլիճում տեղի ունեցավ մեծ համերգ, որին մասնակցեցին նաև հայ արտիստներ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում