«Մեծ մորս դաջվածքները» ֆիլմը կցուցադրվի Հայաստանում
17/04/2012 12:59
Նմանատիպ
Շվեդահայ կինոռեժիսոր Սյուզան Խարդալյանի «Մեծ մորս դաջվածքները» ֆիլմն ԱՄՆ-ում, Եվրոպայի մի շարք երկրներում, Լիբանանում եւ Թուրքիայում ցուցադրվելուց հետո, առաջին անգամ կցուցադրվի նաև Հայաստանում։
ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբի նախաձեռնությամբ՝ ֆիլմը ապրիլի 23-ին կցուցադրվի «Մոսկվա» կինոթատրոնում, ապրիլի 25-ին՝ Վանաձորում, ապրիլի 26-ին` Գյումրիում, իսկ 28-ին` Ստեփանակերտում:
Հայաստանյան ցուցադրությանը ներկա կգտնվի նաև ֆիլմի հեղինակը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում