Հայաստանի կողմից Օլիմպիական խաղերի մեկնելու 18-րդ ուղեգիրը վաստակել է նիզականետորդ Ք.Հարությունյանը
23/04/2012 13:38
Նմանատիպ
Սոչի քաղաքում անցկացված Ռուսաստանի աթլետիկայի առաջնության նետորդների մրցաշարը հաջող ստացվեց գյումրեցի մարզուհի Քրիստինե Հարությունյանի համար, հաղորդում է «Armsport.am»:
Նա նիզակը նետեց 59 մետր 12 սանտիմետր, 12 սմ–ով գերազանցեց պահանջվող ցուցանիշը և արժանացավ Լոնդոնի օլիմպիական խաղերին մասնակցելու պատվին:
Քրիստինե Հարությունյանը Եվրոպայի չգերազանցված ռեկորդակիր, հեռացատկորդ Ռոբերտ Էմմիյանի անվան մարզադպրոցի սանն է, 21 տարեկան է, պարապում է մարզիչներ Յաշա Եղիազարյանի և Իվան Սաֆոնովի ղեկավարությամբ:
Այսպիսով, Հայաստանը օլիմպիական խաղերի աթլետների մրցումներում կներկայացնեն գյումրեցի նիզականետորդներ Մելիք Ջանոյանը և Քրիստինե Հարությունյանը:
Հայաստանը առայժմ ունի օլիմպիական խաղերի 18 մասնակից :
Հետևեք մեզ նաև Telegram-ում