Նոյեմբերի 22-ի եղանակը Հայաստանում. ժամանակ առ ժամանակ տեղումներ և տեղ-տեղ՝ ինտենսիվ
Կարդացեք նաև
Նոյեմբերի 22-ին Հայաստանի շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ տեղումներ են սպասվում, որոշ հատվածներում՝ ինտենսիվ։ Ըստ ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության փոխանցած տվյալների՝ քամին կլինի արևմտյան՝ 2–5 մ/վ արագությամբ։
Երևանում ցերեկային ժամերին կանխատեսվում է +11-ից +13, իսկ երեկոյան՝ +7-ից +19 աստիճան։ Շիրակում և Գեղարքունիքում ցերեկը սպասվում է +5-ից +9 աստիճան։ Կոտայքի լեռնային շրջաններում ջերմաստիճանը կհասնի +5-ից +8, իսկ նախալեռնային շրջաններում՝ +9-ից +11 աստիճանի։
Լոռիում ցերեկը կլինի +7-ից +11 աստիճան։ Տավուշի նախալեռնային շրջաններում ջերմաստիճանը կհասնի +8-ից +11, հովտային շրջաններում՝ +11-ից +13 աստիճանի։ Արագածոտնի լեռնային շրջաններում ցերեկը կանխատեսվում է +5-ից +8, նախալեռնային հատվածներում՝ +8-ից +12 աստիճան։
Արարատի նախալեռնային շրջաններում ցերեկը սպասվում է +10-ից +13, հովտային շրջաններում՝ +11-ից +14 աստիճան։ Արմավիրում կեսօրին կգրանցվի +11-ից +14 աստիճան։ Վայոց ձորի լեռնային շրջաններում ցերեկը կլինի +5-ից +8, նախալեռնային շրջաններում՝ +10-ից +14 աստիճան։ Սյունիքի լեռնային շրջաններում ցերեկը կանխատեսվում է +5-ից +8, նախալեռնայինում՝ +10-ից +14, իսկ հովտային շրջաններում՝ +16-ից +19 աստիճան։
Հետևեք մեզ նաև Telegram-ում